16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ի՞նչ կապ ունեն Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի հեղինակն ու «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետը. Ժողովուրդ

«Այս տարվա ապրիլի 25-ին Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսում հնչած պայթյունի արդյունքում զոհված երկու անձանցից մեկը՝ Ռուբեն Բալյանը, իրավապահների կողմից փաստացի ճանաչվեց որպես տեղի ունեցած ողբերգության մեղավոր։ Նրա մայրը՝ Կլարա Ոսկանյանը, «Ժողովուրդ»–ի հետ զրույցում որդու կյանքի վերաբերյալ ուշագրավ տվյալներ Է հայտնել։ Նա մասնավորապես պատմել Է, որ տարիներ առաջ, երբ որդին անազատության մեջ Է եղել, մտերիմ հարաբերություններ Է հաստատել այն ժամանակ «Նուբարաշեն» ՔԿՀ, այժմ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արսեն Աֆրիկյանի հետ։ Ըստ կնոջ պատմածների՝ Արսեն Աֆրիկյանն իր որդուն խոստացել Է տասը հազար դոլարի դիմաց Գերմանիա տեղափոխել։ «Ես այլևս ոչ մի բանից չեմ վախենում, արդեն ամեն ինչ կորցրել եմ։ Ու խնդիրը գումարները չեն, խնդիրը որդուս կյանքն Է, որ խլեցին, նրան խելագարության հասցրին»,– պատմել Է Կլարա Ոսկանյանը, ըստ որի՝ որդին պահանջված գումարի մի մասը մահից առաջ հասցրել է վճարել Աֆրիկյանին։ Սակայն վերջինս մեզ հայտնեց, թե չի ճանաչում մորն ու որդուն»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ