17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Հանգիստ թողնենք Օբամային. կարեւորը Կարագյոզյանները հայրենիք են վերադառնում /վիդեո/

Նորապսակ Նորա և Կիրո Կարագյոզյանները Լիբանանից հատուկ հայրենիք են եկել` ապրիլի 24-ին ցեղասպանության հուշահամալիրում անմեղ զոհերի հիշատակը հարգելու: Նրանք մասնակցել են ջահերով երթին:

Henaran.am-ի հետ զրույցում Կիրո Կարագյոզյանը նշեց, որ որպես հայ մարդ չի կարևորում այս կամ այն երկրի նախագահի ելույթը, բնական շեշտադրում անելով ԱՄՆ նախագահների ամենամյա ելույթներին, երբ աշխարհի հայերը սպասում են.

” Նախագահները խոսել են , ճանաչել են ցեղասպանությունը` ինձ համար անիմաստ բաներ են, ինձ համար գործնական աշխատանքը ավելի կարևոր է: Բարաք Օբաման ասել է ցեղասպանություն բառը,  թե չի ասել` իմ համար միևնույնն է: Մենք պետք է պահանջատեր լինենք և հասնենք հաջորդ հանգրվան, մեր հողերը հետ առնելով”:

Կարագյոզյանները արդեն մտածում են Հայաստանում մշտական բնակություն հաստատելու մասին: Նրանք արդեն դիմել են Հայաստանի կառավարությանը և քաղաքացիություն են ստացել: Դժվարանում են հասկանալ այն հայերի հոգեբանությունը, ովքեր արտագաղթի ճանապարհն են բռնում դժվարությունների դեմ պայքարելու փոխարեն:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ