16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Համաներում կլինի՞.Ժողովուրդ

«Որքան ավելի Է մոտենում Անկախության 25-րդ տարեդարձը, Հայաստանի դատապարտյալների շրջանում այնքան ավելի են ակտիվանում այն լուրերը, ըստ որի՝ ՀՀ իշխանությունները պատրաստվում են համաներում հայտարարել։ Նշենք, որ նման տարեդարձների առիթով սովորաբար համաներում հայտարարվում Է, սակայն այդ հանգամանքը դեռևս չի նշանակում, որ այս անգամ Էլ անպայման այդպես կլինի։ Մեր տեղեկություններով սակայն, համաներման մասով նախագահականում, այնուամենայնիվ քննարկումներ տեղի են ունեցել։ «Ժողովուրդ»–ը փորձեց ՀՀ արդարադատության նախարարությունից պարզել, թե որքանով իրատեսական են համաներման վերաբերյալ լուրերը։ Ի պատասխան՝ ՀՀ ԱՆ-ից հայտնեցին, որ խնդիրն իրենց գերատեսչության իրավասության շրջանակում չէ, քանի որ համաներում հայտարարում է ՀՀ ԱԺ-ն հանրապետության նախագահի առաջարկությամբ։ Անկախության 25-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու հնարավորության վերաբերյալ փորձեցին ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանից մեկնաբանություն ստանալ, բայց ապարդյուն»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ