06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մինչ այժմ տասնամյակներ տարված պայքարը տվել է իր որոշակի արդյունքները

Հայոց դեմ կատարված Ցեղասպանության 98-րդ տարելիցին, ողջ հայությունը՝ Հայաստանի Հանրապետությունից ի սփյուռս աշխարհի, կրկին ոգեկոչում է իր բյուրավոր նահատակների անմոռաց հիշատակը եւ բողոքի ձայնն է բարձրացնում, պահանջելով որ աշխարհը դատապարտի մարդկության դեմ կատարված՝ 20–րդ դարի առաջին ցեղասպանությունը եւ  հանուն արդարության թույլ չտալ, ոճրագործները մնան անպատիժ, իսկ ցեղասպանության իրավահաջորդները՝ անհատույց:

Եվրոպայի Հայերի Համագումարը հայության բոլոր բեկորների հետ միակամ, ոգեկոչում է մեր միլիոնավոր նահատակների հիշատակը, կրկին ուխտելով, որ անսասան շարունակելու է համամարդկային եւ արդար իր պահանջատիրությունը, մինչեւ ոտնահարված իրավունքների ամբողջական վերականգնում:

Օսմանյան կայսրության եւ նրա իրավահաջորդ Թուրքիայի կողմից կատարված ցեղասպանությունը չի սահմանափակվում միայն մարդկային կորուստներով, այլ հրեշավոր այդ ծրագիրը տարածվում է, հիմնականում, չորս տարբեր հարթություններ:

Ցեղասպանության զոհ գնաց եւ իր հայրենիքից տարագրվեց գրեթե ողջ արեւմտահայությունը:

Արեւմտահայության ողջ նյութական հարստությունը եւ ունեցվածքը բռնագրավվեց թուրքական հաջորդական իշխանությունների կողմից, նրանք տեր դարձան եւ մինչեւ այսօր էլ իրենց տիրապետության տակ են պահում հայության ունեցվածքն, ու դարերի ընթացքում կերտած ստեղծագործությունները:

Մշակութային ցեղասպանության եւ թալանի ենթարկվեց մեր ողջ մտավոր ստեղծագործությունն ու մշակույթը: Հիմնահատակ քանդվեցին մեր դարավոր եկեղեցիներն ու կոթողները, լռության մատնվեց մեր երգն ու երաժշտությունը, նահատակ մտավորականության եւ ստեղծագործ հանճարների հետ ջարդի ենթարկվեց նաեւ գիտությունը, գիրն ու գրականությունը, արվեստն ու արհեստը:

Հայ ժողովուրդը կորցրեց իր քանի հազարամյա հայրենիքը հանդիսացող Հայաստանի ողջ արեւմտյան հատվածը եւ արեւելյան հատվածի մեծ մասը, զրկվեց մարդկության բնօրրանը հանդիսացող այն հողից, որի վրա աշխատել ու ստեղծագործել էր հազարամյակներ անընդմեջ:

Մարդկային կյանքի ողջ պատմությունը բաղկացած է այս չորս անբաժանելի մասնիկներից, առանց որոնցից մեկի մարդկության գոյատեւումը անհնար է:

Մարդկային միլիոնավոր կյանքերի, նյութական ու մտավոր հարստության եւ հայրենիքի կորուստները այնպիսի բաներ չեն որ լոկ ցեղասպանության ճանաչմամբ ու ներողությամբ, կամ նյութական ինչ-որ հատուցմամբ հնարավոր լինի հարցը փակված համարել, այլ պայքարը հարկավոր է շարունակել եւ արմատավորել հանուն արդարության լիակատար վերականգման եւ փոխհատուցման:

Մինչ այժմ տասնամյակներ տարված պայքարը տվել է իր որոշակի արդյունքները:

Ցեղասպանության միջազգայինորեն դատապարտման փուլը ընթացել է արդյունավետ եւ գրեթե կարելի է ավարտված համարել, թեպետ դեռեւս այդ ուղղությամբ կարելի է կատարել շատ լրացուցիչ քայլեր, սակայն տարբեր երկրների խորհրդարանների կողմից ցեղասպանության դատապարտումը Հայաստան-Թուրքիա տխրահռչակ արձանագրությունների խանգարիչ հանգամանքների հետեւանքով, գրեթե իսպառ կասեցված պիտի համարել եւ հարկ է ռազմավարական թիրախ ընտրել բուն նպատակը՝ հայրենազուրկ հայության հայրենիք ունենալու իրավունքը:

Ցեղասպանության հարյուրամյակի շեմին ԵՀՀ-ը կրկին համոզում է հայտնում, որ Հայաստանի Հանրապետությունը, լինելով հայ ժողովրդի բննօրանի ազատագրված մեկ մասնիկը, հիմնական դեր ունի ստանձնելիք հայության ոտնահարված իրավունքների նվաճման հարցում, պայմանավ, որ ՀՀ իշխանությունները առաջին հերթին լինեն հոգատար եւ օրինապահ հայրենաբնակ ժողովրդի նկատմամբ եւ կտրուկ միջոցներ նախաձեռնելով կասեցնեն կործանիչ արտագաղթը: Իսկ մյուս կողմից դիվանագիտական աննշան հարցերում քաղաքական առեւտրի եւ սակարկության նյութի չվերածեն հայ ժողովրդի պատմական իրավունքներն ու Հայոց Ցեղասպանության հարցը եւ այդ գծով ցակնացած նախաձեռնություն կատարեն Սփյուռքի հետ ներդաշնակ եւ խորհրդակցված:

 

Եվրոպայի Հայերի Համագումար

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ