06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Րաֆֆին Ազատության հրապարակից շարժվեց Ծիծեռնակաբերդ /ֆոտո, վիդեո/

Այսօր ուղիղ կեսօրին Ազատության հրապարակ ժամանեց “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ողջունեց ներկաներին, համբուրեց նրանց, ապա ելույթ ունեցավ` այսպես սկսելով “ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք”:

Հովհաննիսյանն ասաց, որ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի առթիվ այսօր պետք է ավելի քիչ խոսել եւ ավելի շատ գործել, “այսօր լռության օր է”, որ մեր ուժը մեր հավաքական բռունցքի մեջ է, բայց միաժամանակ մենք պետք է կարողանանք մեր սխալներից եւս դասեր քաղել:

“Հայաստանը պետք է Թուրքիայից պահանջի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ետ վերադարձնել բռնագրավված տարածքները, պահպանել հայ ժողովրդի իրավունքը, հարգել հայ ժողովրդին, սակայն պետք է հարց տանք նաեւ ինքներս մեզ, թե ինչու 1915-ին չկարողացանք պաշտպանել ինքներս մեզ, մեր հայրենիքը”,-նշեց Հովհաննիսյանը:

Պատճառն ըստ նրա` միասնության բացակայությունն էր: “Եթե այսպես շարունակվի, եթե հայ ժողովուրդը մնա ստրուկի, ենթակայի բարդույթով, ապա կորուստներ էլի են լինելու: Հովհաննիսյանը ասաց, որ այսօր չի խոսելու ընդդիմադիրների եւ իշխանավորների, կեղծ փրկիչների ու քրիստոնյաների մասին, սակայն եթե այս 2 տարիների ընթացքում էլ ամեն ինչ այդպես շարունակվի ներքաղաքական կյանքում, ապա  աշխարհը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Ըստ նրա` եթե հայ ժողովուրդը չգիտակցի իր շահը, ապա աշխարհը եւս չի գիտակցի դա:Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ Ազատության հրապարակից երթը մեկնարկեց դեպի Ծիծեռնակաբերդ եւ ճանապարհին :

Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ Թուրքիան մինեչւ 2015 թվականաը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը` հավելելով, որ նախագահ Սերժ Սարգսյանի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականությունը սխալ է: Մատնանշեց  հայ-թուրքական արձանագրությունները, որոնք, ըստ “Ժառանգության” առաջնորդի` պետք է ետ կանչել:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ