Հայոց ցեղասպանությունը արդարացում չի կարող ունենալ. ՌԴ դեսպան /վիդեո/
“Այսօր մենք դեսպանատան բոլոր աշխատակիցներով եկել ենք այստեղ մեր հանգանքի տուրքը մատուցելու այն մարդկանց հիշատակին, ովքեր զոհվեցին 100 տարի առաջ Թուրքիայի բարբարոսական ձեռքով: Կանցնեն շատ տարիներ, բայց միեւնույն է, այս օրը կմնա մարդկանց հիշողության մեջ, որպեսզի երբեք չկրկնվի նման ողբերգությունը:
Մենք այսօր գլուխ ենք խոնարհում Թուրքիայում բարբարոսական հանցագործության անմեղ զոհերի հիշատակի առջեւ, միշտ կհիշենք եւ կհաղորդենք Ռուսաստանում նրանց, ովքեր չգիտեն հայ ժողովրդի այս էջի մասին”,-Ծիծեռնակաբերդում լրագորղների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
Նրա խոսքով, մարդիկ պետք է հիշեն ապրիլի 24-ը եւ չմոռոնան, որ Հայոց ցեղասպանությունը որպես բարբարոսական դաժան ակցիա` չունի եւ չի կարող ունենալ արդարացում: