06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են

1915-23 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը մի շարք երկրների կողմից է ճանաչվել, ինչպես նաեւ ցեղասպանության վերաբերյալ մի շարք բանաձեւեր են ընդունվել: Ահա եւ դրանց ժամանակագրությունը. 

1. Շվեդիա, խորհրդարանական բանաձեւ, մարտի 11, 2010
2. Չիլի, Սենատ, բանաձեւ- հուլիսի 7, 2007.
3. Արգենտինա, օրենք, հունվարի 11, 2007.
4. Արգենտինա, Սենատ, հատուկ հայտարարություն, ապրիլի 19, 2006.
5. Լիտվա, Վեհաժողով, բանաձեւ, դեկտեմբերի 15, 2005
6. Եվրոպական խորհրդարան, բանաձեւ. սեպտեմբերի 28, 2005, 
7. Վենեսուելա, Ազգային վեհաժողով, բանաձեւ, հուլիսի 14, 2005,
8. Գերմանիա, խորհրդարան, բանաձեւ, հունիսի 15, 2005
9. Արգենտինա, Սենատ, բանաձեւ, ապրիլի 20, 2005
10. Լեհաստան, խորհրդարան, բանաձեւ, ապրիլի 19, 2005, 
11. Նիդեռլանդներ, խորհրդարան, բանաձեւ, դեկտեմբերի 21, 2004
12. Սլովակիա, Ազգային վեհաժողով, բանաձեւ, նոյեմբերի 30, 2004, 
13. Կանադա, Համայնքների պալատ, հռչակագիր, ապրիլի 21, 2004,
14. Արգենտինա, Սենատ, հռչակագիր, մարտի 31, 2004, 
15. Ուրուգվայ, օրենք, մարտի 26, 2004,
16. Արգենտինա, օրինագիծ, մարտի 18, 2004,
17. Շվեյցարիա, Ազգային խորհուրդ, բանաձեւ, դեկտեմբերի 16, 2003,
18. Արգենտինա, Սենատ, բանաձեւ, օգոստոսի 20, 2003,
19. Կանադա, Սենատ, բանաձեւ, հունիսի 13, 2002, 
20. Եվրոպական խորհրդարան, բանաձեւ, փետրվարի 28, 2002,
21. Հռոմի պապ Հովհաննես-Պողոս 2-րդի եւ Գարեգին 2-րդի համատեղ հայտարարություն, սեպտեմբերի 27, 2001, 
22. Հռոմի պապ Հովհաննես-Պողոս 2- րդի աղոթքը Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում, սեպտեմբերի 26, 2001,
23. Ֆրանսիա, օրենք, հունվարի 29, 2001,
24. Իտալիա, Պատգամավորների պալատ, բանաձեւ, նոյեմբերի 16, 2000,
25. Եվրոպական խորհրդարան, բանաձեւ, նոյեմբերի 15, 2000,
26. Ֆրանսիա, Սենատ, օրինագիծ, նոյեմբերի 7, 2000
27. Լիբանան, խորհրդարան, բանաձեւ, մայիսի 11, 2000,
28. Շվեդիա, խորհրդարան, զեկույց, մարտի 29, 2000,
29. Ֆրանսիա, Ազգային ժողով, օրինագիծ, մայիսի 28, 1998,
30. Բելգիա, Սենատ, բանաձեւ, մարտի 26, 1998,
31. Լիբանան, Պատգամավորների պալատ, բանաձեւ, ապրիլի 3, 1997 
32. ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, բանաձեւ 3540, հունիսի 11, 1996 
33. Հունաստան, խորհրդարան, բանաձեւ, ապրիլի 25, 1996 
34. Կանադա, Համայնքների պալատ, բանաձեւ, ապրիլի 23, 1996 
35. Ռուսաստան, Պետական դումա, բանաձեւ, ապրիլի 14, 1995 
36. Արգենտինա, Սենատ, բանաձեւ, մայիսի 5, 1993 
37. Եվրոպական խորհրդարան, բանաձեւ, 18 հունիսի 1987 
38. ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, համատեղ բանաձեւ 247, սեպտեմբերի 12, 1984 
39. Կիպրոս, Ներկայացուցիչների պալատ, բանաձեւ, ապրիլի 29, 1982 
40. ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, համատեղ բանաձեւ 148, ապրիլի 9, 1975 
41. Ուրուգվայ, Սենատ եւ Ներկայացուցիչների պալատ, բանաձեւ,ապրիլի 20 1965 
42. ԱՄՆ, Սենատ, բանաձեւ 359, մայիսի 11, 1920 
43. ԱՄՆ, Կոնգրես, ակտ, օգոստոսի 6, 1919 
44. ԱՄՆ, բանաձեւ 12, փետրվարի 9, 1916 
45. Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ Ռուսաստան, համատեղ հայտարարություն, մայիսի 24, 1915։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ