Հանրապետության բարձրագույն իշխանությունը Ծիծեռնակաբերդում էր /վիդեո/
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, ապրիլի 24-ի վաղ առավոտյան հարգանքի տուրք մատուցեց Եղեռնի զոհերի հիշատակին: Հանրապետության նախագահին Ծիծեռնակաբերդ այցելելիս ուղեկցել են Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մատուցել է սգո ծես` նվիրված Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին:
Տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանություն: