Էջմիածնի նախկին քաղաքապետն «անակնկալի» է եկել, երբ ցանկացել է առաջադրվել. Հրապարակ
«Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանն օրերս պարզել է, որ 2014 թվականին իր ընտանիքին հանել են գրանցումից։ Նա այդ մասին պարզել է, երբ ցանկացել է փաստաթղթեր պատրաստել քաղաքապետի առաջիկա ընտրություններին մասնակցելու համար։
«Գնացի, ասացին, որ 2014 թվականից մենք այլեւս էջմիածնում գրանցված չենք, ու որ մեր ընտանիքից մեկն է նման դիմում գրել։ Աբսուրդ է, մեզնից ոչ մեկը դիմում չի գրել։ Ես դիմեցի վարչական դատարան՝ գրելով, որ 53 տարի ապրել եմ քաղաքում ու վերջերս ոչ մի տեղ չեմ բացակայել, բայց դատարանն ինձ մերժեց»,- ասաց Աբգարյանը։
Նա վստահեցնում է, որ պատրաստվում էր առաջադրվել, քանի որ 8 հազար էջմիածնեցու ստորագրությամբ գրավոր դիմում է ստացել։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում