13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Գևորգ Կոստանյանը կվերադառնա՞.Հրապարակ

«Մեր տեղեկություններով Բաղրամյան 26– ում ծրագրեր կան արդեն նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին վերադարձնել հարազատ համակարգ։ Ի սկզբանե նրա հետ հեռահար պլաններ Էին կապում, հնարավոր տեղափոխություններ գծագրում, և, ահա, այս իմպուլսիվ հրաժարականը փաստի առաջ Է կանգնեցրել իշխանություններին։ Կոստանյանը հարմար թեկնածու Էր ոչ միայն ներսում և դրսում երկար-բարակ, «խուճուճ», անհասկանալի իրավաբանական տերմիններով ճառեր ասելու, քննարկումների և վիճաբանությունների դաշտ մտնելու համար, այլև ՀՀ շահերը Եվրադատարանում պաշտպանելու։ Այդ Է պատճառը, որ երբ նա գրել Է դիմումը, նախագահականում գցել-բռնել են, որ դա պետք Է ձևակերպել առողջական խնդիրների հողի վրա, չէ որ գործող դատախազներին հենց այնպես չեն ազատում աշխատանքից։ Ահա թե ինչու նախագահի խոսնակի բերանով հայտարարվեց, որ առողջական խնդիրները լուծելուց հետո նրա ներուժը կօգտագործեն պետական համակարգում։

Նախագահականի մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ երբ Կոստանյանը հրաժարական Է ներկայացրել, նախագահը հարցրել Է՝ որտե՞ղ կցանկանայիր աշխատել՝ վճռաբեկ դատարան, նախարար, իսկ գուցե մի տեղ դեսպան գնաս, «խախանդ» ապրես, սակայն երիտասարդ դատախազը նշել Է, որ պետական համակարգում չի ցանկանում աշխատել, գոնե հիմա չի պատկերացնում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ