Օկուպացրել են տարածքները. ԿԸՀ-ն մերժեց
Այսօր կայացած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերի մի շարք համայնքներում 2013թ. մայիսի 26-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ:
Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն ` 5-ական,
“Բարգավաճ Հայաստան” կուսակցություն` 4-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք` 1 -ական,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն ՝ 1-ական,
“Օրինաց երկիր” կուսակցություն ՝ 1-ական,
“Ժառանգություն” կուսակցություն՝ 1-ական:
Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել ապրիլի 26-ից մինչեւ մայիսի 1-ը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում քննարկել է նաեւ Երեւանի ավագանու անդամի թեկնածու Դանիել Իոաննիսյանի եւ քաղաքացի Վարդգես Գասպարիի դիմումները:
Դանիել Իոանիսյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ քաղաքի տարբեր տեղերում փակցված են եղել ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ քարոզչական պաստառները : Դրանք ըստ էության եղել են մեծ չափսի եւ չսահմանված վայրերում:
“Բազմաթիվ խախտումների մասով արձանագրելով, որ խախտում տեղի է ունեցել, այնուամենայնիվ որոշեց չպատժել իրավախախտներին: “Երբ ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը պաստառների համար հատկացված տարածքը օկուպացրել էին մեծ պաստառներով, այս դեպքերով որեւէ ընթացք չտրվեց, նաեւ այն դեպքում, երբ ոստիկանությունն է իրավախախտում կատարել ԿԸՀ-ն որեւիցե դիրքորոշում չհայտնեց դրա վերաբերյալ, օրինակ հավաքների ընթացքում մարդկանց դեմքերը նկարելը”,-ասաց նա: