19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ստյոպա Սաֆարյանն էլ` ՀՅԴ-ին

“Ժառանգությու” կուսակցության քաղաքական գծով քարտուղար Ստյոպա Սաֆարյանը պատասխանել է այսօր ՀՅԴ նախընտրական շտաբի հայտարարությանը:

Նա իր ֆեյսբուքյան հանրագրում գրում է.

“Ի պատասխան ՀՅԴ նախընտրական շտաբի “արձագանքի”

Մտքովս չէր կարող անցնել, որ ֆեյսբուքյան մի անմեղ գրառման ու հարցադրման ՀՅԴ ընկերները կարձագանքեն նախընտրական շտաբի մակարդակով ու մերժելի բառապաշարով: Որքան էլ ՀՅԴ ընկերները դրանում նշում են, թե ՀՅԴ-ը քաղաքական կուսակցություն է /բարեբախտաբար, ես էլ այդպես եմ համարում/, գռեհիկ այդ արձագանքը, մեղմ ասած, “տղայական” մակարդակում է’ համեմված ոչ քաղաքական լեքսիկոնին հատուկ ձեւակերպումներով:

ՀՀԿ ներկայացուցիչ Նաիրա Նահապետյանի կողմից իրենց ուղղված անուղղակի մեղադրանքին /որ ՀՅԴ-ի հետ կապ ունեցող “Նիկոլ Դուման” ԱԿ-ն է թուջե նստարանները թանկ գնահատում, եւ եթե այլ կուսակցություն առաջարկի ավելի էժան, ապա քաղաքապետարանը կգնի էժան առաջարկը/ պատասխանելու փոխարեն ՀՅԴ ընտրական շտաբը նախընտրել է վերլուծել ինձ:

Դա միայն ճաշակի եւ ընտրության հարց չէ. հավանաբար դժվար է պատասխանել ՀՀԿ-ականի մեղադրանքին, եւ շատ ավելի հեշտ է ցեխ արձակել իմ ուղղությամբ: Իրենց իրավունքն է, բայց նաեւ պետք չէ նեղվել նստարանների գնի հետ կապված քննադատությունից, անկախ նրանից’ ՀՅԴ-ը կամ նրան հարող որեւէ ընկերություն ինչպիսի եւ ինչքան առնչություն ունեն նստարանների’ ֆորմալ հայտարարվող գնի հարցում:

Ֆեյսբուքում գրառում կատարելիս գրեթե համոզված էի, որ ՀՅԴ-ը անպայման կհերքի մեղադրանքը: Մինչդեռ դրա փոխարեն վիրավորանքների տարափ է տեղում իմ գլխին… Նման պահվածքի դեպքում ազնիվ չէ խոսել այլոց կողմից պատվեր կատարելու մասին, եթե բավականին կոպտորեն շրջանցվում է հարցը, ու վիրավորանքներ հասցվում ՀՀԿ-ականի ակնարկից ծնված հարցը հղողի ուղղությամբ:

Չեմ իջնելու այդ մակարդակ: Չեմ արդարանալու ու ապացուցելու “որեւէ պատվերի բացակայություն”, քանի որ ես երբեք այդ դաշտում չեմ եղել: Ինձ երբեք եւ ոչ մեկ չի հանձնարարել, չի խնդրել անել որեւէ հայտարարություն որեւէ թեմայով, եւ չի կարելի հասարակության մեջ բոլորին չափել սեփական արշինով:

ՀՅԴ-ին չեմ համարել ու չեմ էլ համարելու մրցակից այս ընտրություններում, մաղթելու եմ միմիայն հաջողություն”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ