23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Հռոմի պապը նամակ է հղել Գարեգին Բ-ին

Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անդրկովկասում պապական նվիրակ Նորին Սրբազնություն Մարեկ արքեպիսկոպոս  Սոլչինսկուն:

Հանդիպմանը Մարեկ արքեպիսկոպոսն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց Հռոմի Ֆրացիսկոս պապի նամակը, որով Սրբազան Քահանայապետը շնորհակալություն է հայտնում Վեհափառ Հայրապետին իր ընտրության առիթով հղած շնորհավորական գրության, ինչպես նաեւ գահակալության արարողությանն անձնապես ներկա գտնվելու համար:

“Առանձնակի ուրախություն էր ինձ համար կարողանալ ողջունել Ձեզ Հռոմում իմ առաքելության գահակալությանը…: Ակնկալում ենք շարունակել զորացնել այն բարեկամությունը, որ մենք մի քանի տարի արդեն վայելել ենք”, – ասված է Ֆրացիսկոս պապի նամակում:

Իր խոսքում շնորհակալութիւն հայտնելով ջերմ գրության համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերհիշեց իր հանդիպումները Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ ինչպես Արգենտինայում նրա առաջնորդության շրջանում, այնպես եւ Վատիկանում: Նորին Սրբությունը պապական նվիրակի միջոցով Հռոմի պապին փոխանցեց եղբայրական իր ողջույնները եւ արդյունաշատ գահակալության բարեմաղթանքները:

Զրույցի ընթացքում նաեւ անդրադարձ կատարվեց Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու եւ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու ջերմ հարաբերութիւններին, մասնավորապէս Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Վատիկանի միջեւ ձեւավորված սերտ համագործակցությանը:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ