16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Րաֆֆի Հովհաննիսյան կա’մ լռեցրու դրանց, կա’մ զգույշ եղիր. ՀՅԴ-ը` Ստեփան Սաֆարյանի մասին

ՀՅԴ նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել` պատասխանելով ”Ժառանգության” կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանին:

Հայտարարության մեջ ասված է.

”Նուրբ տղա է Ստյոպա Սաֆարյանը: Նուրբ լարերից կախված: Facebook-ի իր պատին իբր քննադատում է քաղաքապետարանին` տեղադրած թուջե նստարանների թանկ գնի համար, բայց նաև նրբորեն փորձում է քար նետել Դաշնակցության ուղղությամբ: Դաշնակցությունը քաղաքական կուսակցություն է, տղա’: Հարց ունես, հասցեատիրոջը դիմիր: Նշածդ ձեռնարկության չորս հիմնադիրներից մեկը դաշնակցական է: Հետո՞:

 Երեկ էլ այս նուրբը սոցիոլոգ էր դառել: Վստահ է` իրենք ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությունն են ստանելու, բայց վստահ չէ, թե Դաշնակցությունն ու ՀԱԿԿ-ը կհաղթահարեն շեմը: Սրանից ավելի նուրբ պատվերի հոտ է գալիս` թող այս ուժերը չանցնեն, որ Հանրապետականը մեծամասնություն ունենա:

 Հարգելի’ պարոն Րաֆֆի Հովհաննիսյան, կա’մ լռեցրու դրանց, կա’մ զգույշ եղիր, վերջում քեզ են վատ վիճակի մեջ դնելու: Պատվիրատուները հայտնի են”:

Սաֆարյանն ավելի վաղ Ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

”Հարց ՀՅԴ ընկերներին: 

”Արմնյուզ” հեռուստաընկերության ”Բանաձեւ” հաղորդման հյուր, ավագանու ՀՀԿ ցուցակի անդամ Նաիրա Կարապետյանը բազմանշանակ հայտնեց, որ Երեւան քաղաքում տեղադրված գերթանկարժեք նստարանները (1 նստարանը արժե 165.000 դրամ, ինչը անպատկերացնելի թանկ է ու անհարկի ճոխություն) մատակարում է ”Նիկոլ Դուման” ընկերությունը, որը կապ ունի ՀՅԴ-ի հետ: Նաիրա Կարապետյանի ակնարկն այն էր, որ նստարանները թանկ մատակարարում են, իրենք էլ թանկ գնում են, քանի որ էժան առաջարկ չկա: Վստահ եմ, որ էժան առաջարկ կլինի/կարող էր լինել, եթե մտքներին տեղ լիներ եւ ցանկանային այն գտնել: Բայց ՀՀԿ-ականի ակնարկի էությունն այն էր, որ եթե ինչ-որ մեկը շահում է դրանից, ապա դա ՀՅԴ-ական ընկերությունն է, քանի որ իրենք պարզապես ”գնորդ են” /այլ ոչ թե ատկատչիկ/: 

Գնդակը ձեր դաշտում է, հարգելի ՀՅԴ-ականներ: Ի՞նչ կպատասխանեք. ”Նիկոլ Դումանն” է գերշահույթներ ստանո՞ւմ` սահմանելով շուկայականից անհարկի բարձր գին, թե՞ քաղաքապատերանն է նման թիվ նկարում, իսկ իրականում ձեռքբերում այլ գնով: 

Շաբաթներ առաջ ”Ար” հեռուստաընկերության հաղորդման ժամանակ, որին մասնակցում էինք ես, Նաիրա Կարապետյանը, ՀՅԴ-ից Արթուր Եղիազարյանը, իմ կողմից բարձրացված այս հարցով նա այլ պատասխան տվեց /ես նշել էի, որ ըստ մասնագետների այդ նստարանները առավելագույնը կարող են արժենալ 100.000 դրամ, իսկ մեծաքանակ գնման դեպքում` ավելի էժան/: Կարապետյանը մասնավորապես ասաց, որ այդ 100.000-ից դուրս մնացած գումարը` ամեն նստարանի համար շուրջ 65.000 դրամը կազմում են հարկերը /ավելացված արժեքի հարկ եւ այլն/: Ակնհայտորեն, հիմա պատասխանը փոխվել է ու մեղադրանքը ուղղվում է ՀՅԴ-ի կողմը:

Հետաքրքիր է, ավելի քան միլիոնուկեսանոց դալանների ներկերի ”թանկության” համար ո՞ւմ են մեղադրելու…. Այդ գումարով ամբողջական շենքեր ներկելու համար անհրաժեշտ Լատեքս ու նման ներկեր կարելի էր գնել…”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ