26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բրիտանացի բժիշկները ֆիլմերն օգտագործում են նարկոզի փոխարեն

Բրիտանական Պետերբորո հիվանդանոցի բժիշկներն օրթոպեդիկ վիրահատությունների ժամանակ սկսել են հիվանդներին նարկոզի փոխարեն տեղային անզգայացմանը զուգահեռ նրանց սիրելի ֆիլմերը ցուցադրել:

Այս գաղափարի հեղինակը` բժիշկ Ռիչարդ Գրիֆիթսը բացատրել է, որ սիրելի ֆիլմի դիտումն օգնում է հիվանդներին լիցքաթափվել վիրահատական միջամտության ժամանակ: “Մի քանի հիվանդներ այնքան էին կլանվել ֆիլմի դիտումով, որ նրանց խոսքով` չեն էլ նկատել վիրահատության ավարտը: Նրանք նույնիսկ հիասթափվում են, երբ վիրահատությունը, որը սովորաբար մեկ ժամից ավել չի տեւում, ֆիլմից շուտ է ավարտվում”,-պատմել է Գրիֆիթսը:

Իր այս մեթոդը նա առաջարկում է կիրառել ծեր հիվանդների վրա, որոնք դժվարությամբ են դիմանում նարկոզին: Վիրահատության ժամանակ նրանք գիտակից վիճակում են մնում, իսկ որպեսզի չլսեն վիրահատարանի ձայները, հատուկ ականջակալներ են հագնում:

Բժիշկներն առաջարկում են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են “Կեղտոտ պարերը”, “Երաժշտության ձայները” եւ այլն: Առաջիկայում նրանք մտադիր են ընդարձակել “վիրահատական” ֆիլմերի հավաքածուն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ