Ինչո՞ւ է պարբերաբար փակվում Լարսի անցակետը. ՀԺ
«Հայաստանն ու Ռուսաստանը իրար կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Լարսը, շարունակում է գործել սահմանափակումներով։ Այդ ճանապարհով մեքենաները կարող են անցնել միայն օրվա լուսավոր ժամերին՝ առավոտյան 6–ից մինչև երեկոյան 8-ը։
ՀՀ տրանսպորտի և կատի նախարարության տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ առնվազն առաջիկա երկու շաբաթներին ճանապարհը կաշխատի այդ ռեժիմով։ Արդյոք հայկական կողմը փորձե՞լ է միջամտել աշխատանքները ավելի արագացնելու նկատառումներով։ Ըստ Մելքոնյանի՝ նախարար Գագիկ Բեգլարյանը առաջարկել է օգնություն, սակայն հրաժարվել են. «Աշխատանք իրականացվում է, բայց մենք ներգրավված չենք այդ աշխատանքներում, որովհետև դրանք երկու այլ պետության ճանապարհներ են»,– ասել է նա։ «Կողմերը խնդիր չեն տեսնում, ամբողջ ծավալով կատարվում է աշխատանքը, այնպես որ մեր օգնության կարիքը չկա»,– ասել է Մելքոնյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։