19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Ի՞նչ միս են մանկապարտեզում ուտում երեխաները

Այսօր  որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունը մանկապարտեզներին ներմուծված թռչնամսի մատակարարման վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը, քանի որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների կողմից կազմակերպվող ձեռքբերման գործընթացների  համաձայն մատակարավել է բացառապես Արաքս եւ Բաղրամյանի թռչնաֆաբրիկաների կողմից արտադրված թռչնամիս: 

Ապահովելով կենդանական ծագման մթերքի անվտանգության կանոնները, Երեւանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարավում է միայն սպանդանոցային ծագման միս եւ մսամթերք: 

Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության եւ հանրակրթության վարչությունները պարբերաբար ուսումնասիրություններ են կատարել  եւ շարունակում են կատարել՝ մանկապարտեզներում մատակարարվող սննդի կազմակերպման գործընթացի վերաբերյալ։

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ Հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ