07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

“Բարգավաճի գրեֆով”. ժողովուրդը փրկվեց /վիդեո/

”Մարդ կուսակցություն ասվածը ”Ժողովրդավարական հայրենիքին” չի վերաբերում: Իրենք որ այդքան հզոր կուսակցություն են իրենց անվանում, բարի լինեին, համագումարն անցկացնեին առանց ուրիշ կուսակցությունների անդամների մասնակցության և առանց ”Բարգավաճի գրեֆի”, այսինքն` դահլիճը կիսադատարկ էր”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ նախկին անդամ, ”Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը` մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությունը, թե ՀԱԿ դաշինքի վերականգնվելու մասին հայտարարությունը կեղծ կուսակցությունների կողմից է արվել, և որոնց նա ”մարդ” կուսակցություն էր անվանել:

”Խնդիրն այն է, 4-5 տարի ասում եմ, որ ՀԱԿ-ը քաղաքական ուժերի միավորում է և այլն, և ասում ես, որ 18-ից 15-ը, փաստորեն, դարձել են մարդ-կուսակցություն, դա ընդհանրապես չափորոշիչներ է, որ զուրաբյանական տեսակին են բնորոշ:

Հիմա արդեն կարելի է ասել, որ այս ժողովուրդը փրկվեց, որ Կոնգրեսը չեկավ իշխանության, որովհետև այդ տեսակը, այդ որակը ոչնչով չի տարբերվում այսօրվա իշխանություններից, նույնիսկ իրենց իշխելուց հետո Աստված գիտե` ինչ տեսակ էին լինելու”,-կարծում է Պետրոս Մակեյանը:

Մակեյանը վստահ է, որ ”մարդ” կուսակցություն արտահայտությունը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մտածածն է, իսկ Զուրաբյանն ուղղակի “փոստատար” է, ով փոխանցել է: ”Ես նրան միշտ հաշվել եմ չինովնիկ Կոնգրեսում, որովհետև քաղաքական ուժ չի ներկայացրել, լավագույն դեպքում փոստատար է”,-ասաց Մակեյանը` պատմելով, որ Զուրաբյանի հետ բավական մեծ դժվարությամբ էր աշխատում և հանդուրժել է նրան միայն հանուն մեծ գործի:

Ինչու է Զուրաբյանը դեմ, որ ՀԱԿ դաշինքը շարունակի գործել. ”Տրամաբանության մեջ չի մտնում, մարդկային որևէ չափորոշիչի մեջ չի մտնում: Իրենք համագումարն արեցին, նորմալ անցկացրին, մենք չխանգարեցինք, դրանից հետո մենք գործընկերներով իրավունք ունենք ասելու ժամանակին հռչակագիր ենք ստորագրել, հիմա անելիք ունենք, թե ոչ”:

Մակեյանը նկատեց, որ ժողովուրդը հիասթափվել է ՀԱԿ-ից և դա իր դրսևորումը կունենա նաև Երևանի ավագանու ընտրություններում:

Մանրամասները` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ