08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ի՞նչ նպատակ ունի Սերժ Սարգսյանը. ՀԺ

«Աշնանը, ամենայն հավանականությամբ՝ հոկտեմբերին, տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության համագումարը։ Այն այս անգամ տարբերվելու է նախորդներից, քանի որ նախընտրական է և հաջորդելու է Սերժ Սարգսյանի՝ նախօրեին արած հայտարարությանը։

Սարգսյանը,    հիշեցնենք,    հանրության    տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախօրեին   հայտարարեց,    թե    ամիսներ    հետո ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն։   Որոշ   տեղեկությունների  համաձայն, Սերժ Սարգսյանը հենց այդ համագումարի ժամանակ էլ հայտարարելու է, թե ինչ փոփոխություններ է նախատեսում։   Աժ   Հանրապետական   խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ համագումարի են պատրաստվում, սակայն չցանկացավ ասել, թե փոփոխությունները համագումարից հետո՞ են անելու, թե այդ ժամանակ խորհրդարանական ընտրություններին   հաջորդող  փոփոխությունների   մասին ընդամենը հայտարարություն է արվելու»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ