09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊՆ-ում զորահավաքային պատրաստականության ճշտումներ են արվում

ՀՀ զինված ուժերի 2016 թվականի պատրաստության պլանի համաձայն` օգոստոսի 2-ից 3-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրումում անցկացվում են ՀՀ ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, բանակային զորամիավորումների միջեւ մարտական եւ զորահավաքային պատրաստականության, կիրառման պլանների ճշտումներ:

ՊՆ-ից հայտնում են, որ երկօրյա աշխատանքների ընթացքում քննարկվելու եւ ճշտվելու են մարտական պատրաստականության բերման հիմնական միջոցառումների, աջակցող ուժերի եւ միջոցների կիրառման վերաբերյալ փոխգործակցության պլանները, մարտական պատրաստության փաստաթղթերը, զորքերի ծավալման եւ մարտական կիրառման, մարտական պատրաստականության եւ մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ խնդիրներն ու առաջարկությունները:

ՀՀ ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, բանակային զորամիավորումների հրամանատարների ներգրավմամբ կացկացվեն նաեւ կիրառման պլանների ճշտման եւ փոխգործակցության կազմակերպման մարզումներ:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ