18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

“Նախախորհրդարանը” Գյումրիում էր

2013 թ.  ապրիլի 20-ին Նախախորհրդարանն արտագնա խորհրդակցություն անցկացրեց Գյումրիում, որին խորհդակցական ձայնի իրավունքով մասնակցում էին նաև Գյումրիում բնակվող համակիրներից:

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին օրվա քաղաքական իրավիճակի, համաժողովրդական շարժման հետագա զարգացումների վերաբերյալ հարցեր, ինչպես նաև Նախախորհրդարանի գործունեության ընդլայնման հետ կապված հարցեր:

 

Խորհրդակցությունից հետո տեղի ունեցավ Նախախորհրդարանի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը, որի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանեցին Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Սյուզան Սիմոնյանը և Եղիա Ներսիսյանը:

 

Մամլո ասուլիսին հաջորդեց Նախախորհրդարանի անդամների և Գյումրիում բնակվող նրա համակիրների հետ հանդիպումը: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ քննարկում, որտեղ  համակիրներին հուզող հարցերին պատասխանեցին Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Եղիա Ներսեսյանը, Բաբկեն Մկրտչյանը և Արմեն Ներսիսյանը: Բուռն քննարկման ժամանակ նախանշվեցին հետագա գործակցության անհրաժեշտ քայլեր, որից հետո ձեվավորվեցին աջակիցների խմբեր, տեղում պայքարը համակարգելու նպատակով:

 

Գործնական այս միջոցառումներից հետո Տիրամայր Հայաստան դահլիճում Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը ներկայացրեց Կոմիտասի կյանքին ու գործունեությանը նվիրված մուլտիմեդիա հանրագիտարանը, որը ընդունվեց մեծ ոգևորությամբ, իսկ հեղինակը դրվատանքի բազում խոսքերի արժանացավ նման հսկայածավալ և արժեքավոր գործ ստեղծելու համար:

Նախախորհրդարանի անդամներից բաղկացած խումբը ուշ երեկոյան, արդյունավետ օր անցկացնելուց հետո հրաժեշտ տվեց Գյումրիին հաջորդ այցելության հստակ ծրագրով:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ