09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հրանտ Բագրատյանը գրագող է և ստախոս. Թաթուլ Մանասերյան

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը մեղադրում է ԱԺ ՀԱԿ պատգամավոր, նախկին վարչապետ  Հրանտ Բագրատյանին գրագողության մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Թաթուլ Մանասերյանը նշեց, որ հարկավոր չէ ավելորդ ժամանակ վատնել այդ մարդու մասին խոսելով:

Թաթուլ Մանասերյանը շեշտեց, որ կարող է բազմաթիվ փաստեր բերել, որոնք կապացուցեն Հրանտ Բագրատյանի ստախոս և գրագող լինելը. “Ես նրան բազմաթիվ անգամ հրավիրել եմ բաց մասնագիտական բանավեճի, առանց քաղաքական երանգների, սակայն նրա մոտ բարեկրթության դեֆիցիտ է նկատվել: Երեք անգամ տարբեր հեռուստաընկերությունների կողմից առաջարկ է եղել բանավեճ անցկացնելու, բայց պարոն Բագրատյանը մերժել է՛՛:

Թաթուլ Մանասերյանը գտնում է, որ Բագրատյանի անհամարձակությունը պայմանավորված է իր իրավացի լինելու փաստով:

Լրագրողները նրան հիշեցրին, որ այնուամենայնիվ մեկ անգամ Հրանտ Բագրատյանն է հրավիրել Թաթուլ Մանասերյանին բանավեճի, որին վերջինս չի մասնակցել. ՛՛Դուք նորմալ եք համարում այն, որ մարդը կեսգիշերին ֆեյսբուքում գրառում է անում, որով առավոտյան ինձ՝ իմ և իր ուսանողներին հրավիրում է բանավեճի, իրեն համարում է մեգաաստղ և կարծում, որ մարդիկ գիշերը չեն քնում իր գրառումը կարդալու համար՛՛:

Թաթուլ Մանասերյանը նշեց նաև, որ ԱԺ պատգամավոր եղած այս ողջ ընթացքում Հրանտ Բագրատյանը ոչ մի լուրջ նախագիծ չի հեղինակել:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ