“Օրենքով գողերն” ընդդեմ “մուսոռների”. Չորրորդ ինքնիշխանություն
Կենտրոնի ոստիկանության երկու օպերների դեմ ցուցմունք տվող Ռուբեն Հովսեփյանը` Ռուբենչիկը, այժմ գտնվում է “Նուբարաշեն” ՔԿՀ-ի 24 խցում: Թերթի տեղեկություններով` վերջինս իր կալանքը կրում է արտոնյալ պայմաններում: Նա հասցրել է ահագին նյարդայնացնել քրեակատարողակսւն հիմնարկի ղեկավարությանը, ինչպես նաեւ շանտաժի ենթարկել ՔԿՀ օպերլիազորների: Ավելին` Ռուբեն Հովսեփյանն իր ընկերական շրջապատում հայտարարել է, որ ինքը որեւէ խնդիր չունի եւ շուտով ագատ է արձակվելու` ոստիկանների դեմ ցուցմունքը պնդելու գնով:
Մասնավորապես Հովսեփյանն ասել է, թե ինքը գիտի, որ “մլիցեքը” չեն իրեն մարմնական վնասվածք պատճառել, բայց ինքը ուրիշ տարբերակ չունի ազատվելու համար, ուստի պնդելու է կեղծ ցուցմունքները: Ամենատարօրինակն այն է, որ հանցագործ աշխարհը եւս տեղյակ է, որ սույն անձնավորությունը կեղծ ցուցմունքներ է տալիս, եւ հենց այդ շրջանակներն էլ հրահրում են, որ երիտասարդը շարունակի սկսած գործը: “Ես պրոբլեմ չունեմ:
Գողերով սաղ ճշտած մոմենտ ա, բերդը նայող Խչոն էլ կուրսի ա, նա ասել ա, որ գողերն էլ են զանգել` Սաբոն, Զապը, սաղին էլ` ոնց պետք ա ասված ա, դաբրոն կա, մինչեւ վերջ գնալու եմ, որ 2 հատ “մուսռ” էլ վերանա էս երկրից”, իր “կամերակիցներին” ասել է Հովսեփյանը: “Օրենքով գող” Զապի անունը շատ է շրջանառվել մամուլում: Ոչ վաղ անցյալում վերջինս մամուլի ամենասկանդալային հերոսներից էր համարվում, իսկ գող Սուրոն` ծագումով Գյումրիից, ավելի “համեստ” է, չնայած իր կշիռով նա հանրապետությունում թիվ մեկ “օրենքով գողերից” է:
Վերջինս Դեդ Հասանի օրոք է դարձել գող եւ համարվում է Հայաստանի` գողական աշխարհի ամենաազդեցիկ ներկայացուցիչը ԱՊՀ տարածքում: