23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Մայր աթոռում էր

Ապրիլի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:

Ողջունելով Թորբյորն Յագլանդի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացում Եվրոպայի խորհրդի կողմից ցուցաբերվող աջակցության համար: Նորին Սրբությունը նշեց, որ Հայաստանի ներկայությունը Եվրոպայի խորհրդում մեծապես նպաստում է երկրում ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը, ինչը քրիստոնեական արժեհամակարգի կարեւոր բաղկացուցիչներից մեկն է: 

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորաբար մտահոգություն արտահայտեց “Զինապարտության մասին” եւ “Այլընտրանքային ծառայության մասին” ՀՀ օրենքների գործադրության առնչությամբ  եվրոպական տարբեր կառույցների կողմից առնվող որոշումների կապակցությամբ` ընդգծելով, որ նման պարագաներում հարկ է նկատի առնել տվյալ երկրի առանձնահատկություններն ու կացությունը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հավատի եւ կրոնի նկատմամբ հասարակության վերաբերմունքին, տարածաշրջանային խնդիրների լուծման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների գործադրած ջանքերին, ինչպես նաեւ միջկրոնական երկխոսության կարեւոր դերակատարությանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ