08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Մեկական դասաժամ` հուշարձանների պահպանությանը

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների աշակերտները այսօր այցելել են իրենց դպրոցների անվանատու գործիչների հուշարձաններին։  Հուշարձանների պահպանության օրվա առթիվ դպրոցականները մեկական դասաժամ տրամադրել են՝ մաքրելու հուշարձանների տարածքները, ապա ծաղիկներ են դրել անվանի գործիչների արձանների։

Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ Պաշտպանության եւ Մշակույթի նախարարությունների համատեղ կազմակերպած համաքաղաքային միջոցառմանը մասնակցել են մայրաքաղաքի բոլոր հիմնական դպրոցների, այդ թվում նաեւ դեռեւս չանվանադրված դպրոցների աշակերտները։ Արձանների շուրջը աշակերտների մասնակցությամբ անցկացվել են նաեւ օրինակելի դասեր՝ արձանի անվանակրի ու հեղինակի մասին պատմող դրվագներով։

Միջոցառումներին ներկա են եղել նաեւ Երեւանի քաղաքապետի տեղեկալ Վանո Վարդանյանը, Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։

 

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչութուն

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ