17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Աշոտյանն արձագանքում է իր պաշտոնանկության լուրերին

՛՛Երբ առաջին անգամ շրջանառեցին այդ լուրերը՝ մտածեցի կատակ է: Բայց երբ մամուլը կրկնում է՝ երեւի շատ է ցանկանում ազատվել կրթության եւ գիտության նախարարից` իր կողմից առավել սիրված մեկ այլ գործչի համար, կամ էլ՝ շատ է ցանկանում, որ ես իմ ֆրանսերենի իմացությունը կարողանամ ծառայեցնել Հայաստանի արտաքին քաղաքականությանը՛՛,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՆ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք դառնալու է դեսպան:

՛՛Մնացել է 20 օր կառավարության կազմակերպմանը, չեմ կարծում, որ բյուր ընթերցողները կարիք ունեն իրենց օրակարգը լցնել իմ աշխատանքի տեղավորման հարցերով՛՛,-նշեց ԿԳՆ Աշոտյանը:

Հիշեցնենք, այսօր մամուլը գրել է, որ գործող ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանին այս պաշտոնում կփոխարինի սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը, իսկ Արմեն Աշոտյանը կնշանակվի Ֆրասնիայում ՀՀ դեսպան:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ