09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վաղվանից էրեխուս պամպերս ոնց եմ առնելու … նոր դեմքեր կառավարության դեմ /վիդեո/

“Մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանի կամայականությունների շնորհիվ այսօր մի շարք ձայնասկավառակ արտադրող ընկերություններ հայտնվել են փաստի առաջ”,- կառավարության մոտ ձայնասկավառակ արտադրող ընկերությունների և վաճառողների ակցիայի նպատակը պարզաբանեց “Ռեկո ռեկորդս” ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Խանոյանը:

Այսօր կառավարության հերթական նիստի օրը մոտ 4 տասնյակ ձայնասկավառակի բիզնեսի ներկայացուցիչներ բողոքի ակցիա իրականացրին կառավարության շենքի մոտ:

Ըստ “Դիսկ վորլդ” խանութի տնօրեն Կարեն Քյուփելյանի` այսօրվանից` ապրիլի 18-ից սկսած օրենքն արգելում է առանց ակցիզի ձայնասկավառակ վաճառելը, իսկ ակցիզ ստանալու իրենց դիմումները արհեստականորեն խոչնդոտվում են: Բողոքավորները նշեցին, որ այս դաշտում ևս ձևավորվում է մոնոպոլիա:

Ակցիզ ստանում է այն ընկերությունը, որը միայն հայկական կատարողների դիսկեր է վաճառում. ” Միայն հայկական պրոդուկտով այս շուկան չի կարող գոյատևել,սա բոլորիս էլ պարզ է”,-նշեց “Հայ-Ֆայ” խանութ ստուդիաների հիմնադիր տնօրեն Արտաշես Բոստանչյանը:

Կառավարությունից նրանք պահանջում են վերանայել օրենքը, գտնել ճանապարհ, որ տասնյակ տարիներ այս ոլորտում մասնագիտացած մարդիկ չդառնան գործազուրկ: Հավաքվածների մեջ կային նաև երիտասարդներ,որոնք աշխատանք գտելու խնդիր են տեսնում: Նրանցից մեկը բարձրաձայնեց.” Սաղս էլ փոքր երեխա տեր ենք,բա երեխուս վաղվանից պամպերս ոնց եմ առնելու”:

ՀՀ կառավարության նամակների և դիմում բողոքների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը մոտեցավ ցուցարարներին: Նա խոստացավ նամակը  քննարկել կառավարությունում և արձագանքել հնարավորինս արագ:

Կառավարության ներկայացուցչին ավելի հստակ բացատրելու համար Դավիթ Խանոյանը այսպիսի օրինակ բերեց.” Մեզ մերժելու համար Արմեն Ազիզյանը կարող է ասել` գնա Շվարցնեգերից թուղթ բեր: Հասկանում եք, դա անհաղթահարելի խոչընդոտա”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ