09 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

՛՛Ժառանգությանը՛՛ մերժեցին

Կառավարությունն այսօր մերժեց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի, Թևան Պողոսյանի և Ռուբեն Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ փոփոխություն կատարել ՀՀ ընտրական օրենսգրքում:

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովասյանը նշեց, որ ըստ այդ նախաձեռնության՝ պահանջվում է հրապարակել ընտրողների ցուցակները: Նախարարը նշեց, որ մի քանի անգամ այս հարցը քննարկվել է:

Այս փաստաթղթերի չհրապարակելու հանգամանքը, ըստ Թովմասյանի` քաղաքական որոշ ուժերի մոտ անվստահություն է առաջացնում՝ չնայած նրան, որ օրենսդրությամբ քայլեր են ձեռնարկվել ընտրական գործընթացի նկատմամբ վստահություն առաջացնելու համար: Սակայն քանի որ այս փաստաթղթի չհրապարակումը ապահովում է քվեարկության գաղտնիությունը, կառավարությունը նախաձեռնությունը մերժում է:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ