18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը զինված են /վիդեո/

Մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում  առաջադրված “Բարեւ Երեւան” դաշինքն իր նախընտրական առաջին հանդիպումն սկսեց Շենգավիթից: 3 կողմից Շենգավիթ համայնքի Գարեգին Նժդեհ հրապարակում իրար միացան ավագանու թեկնածուներ Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը: Նրանք քայլելով՝ իրենց բուկլետներրը բաժանեցին անցորդներին:

Անահիտ Բախշյանն իր խոսքում մասնավորապես հորդորեց ընտրողներին, որ այս ընտրոթյուններում չխաբվեն եւ չընտրեն կեղծ ընդդիմությանը: “Նախագահական ընտրություններին առաջադրվեցին եւ հիմա եկել են ժողովրդի առաջ խոսում են` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը` “զինված” ուզում են տանել ձեր քվեները: Բա ուր էին նախագահական ընտրություններին”,-ասաց Անահիտ Բախշյանը: Վերջինս խնդրեց հատկապես ուշադրություն դարձնել ԲՀԿ-ՀՀԿ “սիամական զույգին”, որովհետեւ  իրենց պատճառով է այսպիսի ընտրական համակարգ ստեղծվել: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ