Ընդդիմադիրները հենց դրա համար չեն ներում Րաֆֆի Հովհաննիսյանին /վիդեո/
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ իշխանությունը չի կարողանում հրաժարվել երկրին պատիվ չբերող Ազգային Ժողովի այն որակից, որը ստվեր է գցում նաև իր գործնեության վրա:
Henaran.am-ի հետ զրույցում տիկին Ալավերդյանը փաստեց.” Խոսքը չի գնում բոլորի մասին չի նշանակում, որ ԱԺ-ում բոլորը վատն են , խոսքը գնում է հավաքական որակի մասին”:
Իսկ ընդդիմությունն, ըստ նախկին պատգամավորի՝ դեռ փնտրտուքի մեջ է և այդ մասին խոսում է նաև կուսակցության անվանափոխությունը. ”Ընդդիմություն ասելով՝ ես միշտ երկիմաստություն եմ զգում: Այն, որ մեր ընդդիմությունը մեկ միանում, մեկ անջատվում է հովհարային նոր տեխնիկայով, արդեն իսկ հուշում է որ դաշտը կայուն չէ”:
“ Ժառանգության” նախկին պատգամավորը ասաց, որ իրենց ընդդիմադիր հռչակած կուսակցությունները այդպես էլ չեն ներել Րաֆֆի Հովհաննիսյանին, որ նա հայկական մթնոլորտի մեջ չէ:
Ալավերդյանը ափսոսում է, որ ընդդիմադիր ուժերի լիդերների մոտ անձնական շահի ամբիցիաները հաղթել են: