23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ՀԱԿ՝ առանց Տեր-Պետրոսյանի

“Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհուրդը վերսկսում է իր աշխատանքները` իրական ժողովրդավարության, կուսակցությունների իրավահավասարության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա:

Հայ Ազգային Կոնգրեսի կողմից նախկինում ձեւավորված մարմինները լուծարվում են: Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհրդի նիստերը` ռոտացիոն սկզբունքով, վարելու են կուսակցությունների նախագաները:

Հայ Ազգային Կոնգրեսը դիմում է իր կազմից դուրս եկած կուսակցություններին վերադառնալ Հայ Ազգային Կոնգրես, նախկինում հռչակված նպատակներին համատեղ ուժերով հասնելու համար:

Հայ Ազգային Կոնգրեսի կազմը հստակեցնելուց հետո Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհուրդը քննարկելու է անվանման, Ազգային Ժողովում  ” Հայ Ազգային Կոնգրես” դաշինքի խմբակցության եւ ընտրական հանձնաժողովներում Հայ Ազգային Կոնգրեսի հանձնաժողովների անդամների հարցերը”,-Henaran.am-ին տեղեկացրին ՀԱԿ քաղաքական խորհրդից:

 “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում պարզաբանեց, որ քաղխորհրդի նիստին մասնակցել են ՀԱԿ-ից դուրս եկած բոլոր կուսակցությունները: Առաջիկայում մանրամասն կներկայացվի ծրագիրը:Այն հարցին, թե Հրանտ Բագրատյանի “Ազատություն” կուսակցությունը մասնակցում էր, Մակեյանը ասաց, որ դեռ սառեցված է նրանց անդամակցությունը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ