09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Րաֆֆին ու Տեր-Պետրոսյանը աղոթքից խոսե՞լ են

Այսօր Կոմիտասի անվան պանթեոնում հանդիպել են առաջին նախագահ Լևոն Տեր-Պերոսյանն ու ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս մասին Henaran.am-ին հայտնեց ”Ժառանգության” խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նա նշեց, որ քանի որ երկուսն էլ նույն տարածքում են գտնվել, Հովհաննիսյանը մոտեցել է ու բարևել, քաղաքավարական հանդիպում է եղել, որ մի քանի վայրկյան է տևել: Հարցին, թե ”աղոթքի” թեմային անդրադարձել են, խոսնակը պատասխանեց, որ  մանրամասներից տեղյակ չէ, ապա հավելեց, որ որևէ քննարկում չի եղել և կրկնեց, որ քաղաքավարական հանդիպում է եղել:  

Նշենք, որ Հովհաննիսյանն ու Տեր-Պետրոսյանը պանթենում էին` հանգանքի տուրք մատուցելու ազգային հերոս Կարեն Դեմիրճյանին, ում ծննդյան օրն է այսօր` 81 տարեկան կդառնար: Րաֆֆի Հովհաննիսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հանդիպումը եղել է մեկ տարի առաջ` նույն վայրում, նույն օրը: Առաջին նախագահը Հովհաննիսյանին չայցելեց նույնիսկ այն ժամանակ, երբ նա հացադուլ էր անում ”Ազատության” հրապարակում, իսկ ՀԱԿԿ համագումարի ժամանակ նա հայտարարել էր. 

”Միանայի, որ Վլադիմիր Գասպարյանի հետ աղոթեի՞: Այստեղ ներեցեք, դա իմ մանկության երազանքը չի եղել”: 

Լուսանկարը` emedia.am-ի

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ