09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ի մասին հեքիաթները

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծում է, որ լրագրողներն ու քաղաքական գործիչներն են ստեղծել հեքիաթներն այն մասին, որ ԲՀԿ-ն ընդդադիր է և պայքարում է ՀՀԿ-ի դեմ: ՛՛Միայն այն, որ Գագիկ Ծառուկյանը չմասնակցեց նախագահական ընտրություններին, արդեն հակառակն է փաստում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Հարցին՝ հնարավոր համարում է, որ ընդդիմությունը ավագանու ընտրություններից հետո միասնական գործի հետընտրական զարգացումներում, Մանվել Սարգսյանը պատասխանեց.

”Ո՞վ պիտի միանա, ԲՀԿ-ը ընդդիմությո՞ւն է: Նա ծածկում է ընդդիմադիր դաշտը, այդ պատճառով իշխանությանը ձեռնտու է, որ ԲՀԿ-ն ալտերնատիվ լինի: ԲՀԿ-ը իրեն ներկայացնում է որպես ընդդիմություն, ընդդիմության ձայները վերցնում է ու ծածկում դաշտը, մնացած կուսակցություններին մի փոքր մաս է տրվում”:

Մանվել Սարգսյանը նաև նկատեց, որ ՛՛այլընտրանք՛՛ անվանվելու, կեղծ պայքար տանելու համար ԲՀԿ-ը իր շահերն ունի: ”Իհարկե, ունի իր շահերը ԲՀԿ-ն: Դա շատ թանկ ծառայություն է, դրա համար վճարվում է սեփականությամբ, մոնոպոլ ծառայություններով”,-եզրափակեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ