Օլիգարխների մասին հարցը ցավեցնում է լեգենդար ծանրորդին /վիդեո/
ՀՀ նախագահի խորհրդական, ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը, ինչպես ինքը նշեց Henaran.am-ի հետ զրույցում, ի բնե անկեղծ մարդ է և չնայած հաճախ չի ցանկանում բացել փակագծերը, որովհետև բաց տեքստով հնչած իր տեսակետները բուռն քննարկումների տեղիք կտան, այնուամենայնիվ չի կարող ճպատասխանել մեր հարցին:
Իսկ Henaran.am-ի հարցը հետևյալն էր`” Ինչ կարծիք ունի Յուրի Վարդանյանը` քաղաքական դաշտում, մասնավորապես Ազգային Ժողովի մականունավոր օլիգարխների գործունեության մասին:
Հարցը բավականին ցավոտ թեմա է երկար տարիներ հայրենիքից դուրս ապրած Յուրի Վարդանյանի համար. ”Չեմ կարող խորացված ասել, բայց մի նախադասությամբ էլ ասել հնարավոր չի: Մենք ունենք պատգամավորներ, որ որևիցէ անգամ ամբիոն չեն բարձրացել, ծրագիր չեն առաջակել: Խորհրդարանում աշխատանքային գործնեություն չծավալելով հանդերձ` նրանք ահավոր աշխատանք են անում խորհրդարանից դուրս և ոչ դրական առումով”:
Յուրի Վարդանյանի կարծիքով` օլիգարխների հերոսությունների մասին հետո ամբողջ հանրապետությունն է խոսում և դրանով արատավորվում է խորհրդարանի համբավը:
Լեգենդար ծանրորդի հետ զրույցն ամբողջությամբ` դիտեք տեսանյութում: