13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

1000 դոլար է տվել, որ անապահով դառնա

Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում  ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 11-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության  Կենտրոնականի բաժին է ներկայացել 1988 թ. ծնված  Վոլոդյա Ս.-ն և հաղորդում տվել, որ ոմն Մովսես իրենց հովանավորելու, անապահով ընտանիք ճանաչելու և 6.000 դոլար տալու պատրվակով   փետրվարի 26-ին   իր կնոջից` 1978 թ. ծնված Շողիկ Պ.-ից վերցրել է 1.000  դոլար և չարաշահելով նրա վստահությունը` խաբեությամբ տիրացել  գումարին:

Ոստիկանության  ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մովսեսը  1974 թ. ծնված  Մովսես Հ.-ն է, որն բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 16-ին, ժամը 15.00-ին, ներկայացել է ոստիկանություն:

Կատարվում է քննություն:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ