Հայաստանը, Արցախը եւ Սփյուռքը պետք է լինեն մեկ միասնություն. Շարմազանովը` «Արի տուն» ծրագրի մասնակիցներին
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 15-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հետ հանդիպել է «Արի տուն» ծրագրի մասնակիցներին, բարձր գնահատել ծրագրի անցկացումը, խոսել հայապահպանության կարեւորության մասին:
«Հայրենիքը վերացական չեն սիրում, սիրում են ճանաչողությամբ: Այսօր զգացինք յուրաքանչյուրիդ զարկերակը: Ուր էլ ապրեք, դուք հայ եք: Ամենափառավոր տեսարանն այսօր այն էր, որ աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած երեխաները մեր օրհներգն էին երգում: Ուզում ես տեսնել ազգի ապագան նայիր նրա պատանեկությանը»,-նշել է Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը եւ Սփյուռքը պետք է լինեն մեկ միասնություն:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Սփյուռքի նախարարության «Արի տուն» առաջին մեդալով է պարգեւատրել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին` ծրագրին աջակցելու համար: