Թուրքիայում անզեն զինվորականները հանձնվում են․ զոհերի թիվը հասել է 90-ի

Թուրքիայում ռազմական հեղափոխության փորձի հետեւանքով զոհերի թիվը հասել է 90-ի, կա 1154 վիրավոր, հայտնում է РИА НОВОСТИ-ն։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են նաեւ, որ Անկարայում մոտ 200 անզեն զինվորականներ հանձնվել են ոստիկանությանը։ Հեղափոխության փորձի համար արդեն 1563 մարդ է ձերբակալվել։