09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ի թաղապետը` մեղադրանքներից ու Տարոնից /վիդեո/

Ապրիլի 16-ին Նուբարաշենում Երևանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի հետ հանդիպման էր եկել նաև Նուբարաշենի թաղապետ, ԲՀԿ-ական Մհեր Հովհաննիսյանը:

Henaran.am-ի հետ զրույցում թաղապետը չցանկացավ գնահատել քաղաքապետի վերընտրվելու հնարավորությունները:

”Սա քաղաքական պայքար է և ընտրության վերջնական արդյունքը քվեատուփը բացելուց հետո կերևա, կերևա, թե որ քաղաքական թիմն ավելի լավ խոսեց, ավելի լավ քարոզարշավ տարավ”: Նա նաև հրաժարվեց գնահատականներ տալ Մարգարյանի գործունեությանը, միայն ասաց, որ կարող է իր գործունեության մասին խոսել: 

Իսկ ԲՀԿ-ական Մհեր Հովհաննիսյանից Նուբարաշենում մեղմ ասած` գոհ չեն: Արձագանքելով  բնակիչների մեղադրանքներին, որ չի հանդիպում նրանց հետ ու արհամարհում է  թաղապետն ասաց.

”Ես շինծու մեկնաբանություններ չեմ ընդունում: Նուբարաշեն վարչական շրջանը մի մեծ ընտանիք է, որի ներսում ես ծնվել եմ, ապրել եմ, մեծացել եմ և այժմ աշխատում եմ այդ վարչական շրջանի ղեկավար: Ամեն օր ժողովրդի հետ շփում ունեմ` նաև ունեմ աշխատանքից դուրս, ժողովրդի հետ անձնական շփումներ ունեմ, անձամբ քայլում եմ այգիներում, շփվում եմ ժողովրդի հետ, հոգսերին եմ ծանոթանում”: 

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ԲՀԿ-ական թաղապետը շեշտեց. ”ԲՀԿ-ը պայքարում է բոլոր ուժերի հետ, սա մրցակցություն է, և ես սատարում եմ, որպեսզի մեծամասնությունը տան ԲՀԿ-ին”:

Զրույցի մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ