14 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչի՞ համար տարեկան վճարել 12 հազար դրամ չարաբաստիկ կարմիր գծերի համար. 168 Ժամ

Հայաստանում հետզհետե ավելանում է իրավագիտակից քաղաքացիների, այս դեպքում` վարորդների, քանակը, որոնք հրաժարվում են վճարել չմատուցված ծառայության դիմաց: Խոսքը չարաբաստիկ կարմիր գծերի և ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար գանձվող տուրքերի մասին է:

Ինչի՞ համար տարեկան վճարել 12 հազար դրամ, եթե փոխարենը ոչինչ չես ստանում: Առավել ևս ին­չո՞ւ վճարել 5000 դրամ տուգանք 15 րոպեից ավելի կարմիր գծերում կանգնելու և 100 դրամ չվճարելու համար: Առավել ևս` ինչո՞ւ պետք է վճարի սովորական քաղաքացին, իսկ ոստիկաններն ու պետական աշխատողներն այս հարցում ար­տոնություն ունենան ու պարտավոր չլինեն վճարել:

Կարմիր գծերի հետ կապված այս նորմերը սահմանող մեր պետական այրերը կանոնները սահմանելիս, թերևս, մոռացել են, որ ՀՀ Սահմանադրությունն արգե­լում է ցանկացած տիպի խտրակա­նություն ու անհամաչափություն: Կարմիր գծերի տուգանքները բողոքարկող վարորդների թիվն օրե­ցօր ավելանում է: Եվ ուշագրավն այն է, որ գրեթե ցանկացած գրա­գետ կազմված բողոք բավարար­վում է ու տուգանքների մասին որոշումները բեկանվում են:

Փաստաբան Արամազդ Կիվիրյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ վարչական դատարանում բազ­մաթիվ վարույթներ կան կարմիր գծերի հետ կապված, ընդ որում` շատ դեպքերում մինչ գործը կսկսի քննել դատարանը, քաղաքապե­տարանն արդեն բեկանում է իր որոշումը:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ