Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը` մտահոգ է. Առավոտ
Մինչ Բաքվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն արձանագրում էր, թե ղարաբաղյան կարգավորման հարցում «կողմերը ավելի քան երբեւէ մոտեցել են հաջողության հեռանկարին», Սերժ Սարգսյանն ուշագրավ ուղերձով հանգես եկավ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Լեռնային Ղարաբադի բնակչությունն անվտանգ կարող է ապրել բացառապես Ադրբեջանի կազմից դուրս «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշեց Սերժ Սարգսյանը
` հավելելով.
«Որեւէ մեկի համար հիմա կասկած չկա. եթե ինչ-որ մի չար կատակով գոնե մեկ օր Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, Ղարաբաղում մի հայ չի մնա: Այնպես որ’ ամենակարետրը նա է, որ Լեռնային Ղարաբաղը դուրս լինի Ադրբեջանի կազմից` սա է կարեւորը»: Նա շեշտել է, որ եթե անգամ ամբողջ աշխարհը փորձի համոզել, Ղարաբաղի ժողովուրդը երբեւէ չի համաձայնի ապրել Ադրբեջանի կազմում.
«Խոսքս, իհարկե, ուժի մասին չէ, որովհետեւ ցանկացած գերտերություն, նույնիսկ ցանկացած միջազգային կառույց կարող է ուժով այս խնդիրը լուծեր ասելս հետեւյալն է կարելի է ղարաբաղցիներին ոչնչացնել, կարելի է ցանկացած բռնություն կիրառել, բայց համոզել ապրել Ադրբեջանի կազմում
` անհնար է»: Ս. Սարգսյանը վստահեցրել է, որ կարգավիճակի հարցում վերջնական որոշում կայացնողը լինելու է ԼՂ-ի բնակչությունը՝ ելնելով ազգերի ինբնորոշման ու ազատ կամարտահայտության իրավունքի սկզբունքից, ու Ադրբեջանը պարտավոր կլինի հարգել այդ որոշումը:
Պաշտոնական Երեւանը պնդում է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի ինքնորոշման իրավունքը եւ այդ իրավունքի իրացումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից, եւ որ ԼՂ հարցի փաթեթային կարգավորման մեկնարկը պետք է տրվի Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչումով: Մինչդեռ պաշտոնական Բաքուն խոսում է փուլային կարգավորումից եւ ստատուս քվոյի փոփոխությունը կապում «գրավյալ տարածքների ազատագրման» հետ:
Ս. Սարգսյանի. դիրքորոշումը որեւէ հայի համար նորություն չէ: Հարցն այն է, թե ինչո՞ւ հանկարծ Ս. Սարգսյանը որոշեց հիշեցնել հայկական կողմի դիրքորոշումը, այն էլ շեշտադրումով
` ուղղված «որեւէ գերտերության», որը կարող է «ուժով լուծել» ԼՂ խնդիրը: Ակնարկն, ինչպես ասում են, առավել քան թափանցիկ է: Գերտերություններից մեկը, վստահաբար, լծվել է Ղարաբաղյան խնդիրը «ուժով լուծելու» գործին, ու բոլորին է պարզ, թե խոսքը որ գերտերության մասին է:
Որքան էլ պաշտոնական Երեւանը հերքի «Լավրովի պլանի» առկայությունը, պաշտոնական Երեւանի եւ Բաքվի վերջին շրջանի հայտարարությունները, ինչպես նաեւ Մոսկվայի գնահատականները բավարար են՝ պնդելու, որ Մոսկվան, այնուամենայնիվ, ունի «պլան» եւ հետեւողականորեն առաջ է ընթանում: Այդ «պլանը», թերեւս, գոյություն է ունեցել մինչեւ ապրիլյան քառօրյա պատերազմը, պարզապես հիմա Կրեմլը ղարաբաղյան խնդրի «անհապաղ» լուծման անհրաժեշտությունն անընդմեջ շեշտելով` փորձում է ցույց տալ, թե որքան անթույլատրելի է ստատուս քվոյի պահպանումը:
Ավելին, առանց մանրամասներ բացահայտելու Լավրովը Բաքվում պնդում է, թե կողմերը ավելի քան երբեւէ մոտեցել են հաջողության հեռանկարին, սա այն դեպքում, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական հայտարարություններում ներառված գաղափարները սահմանային միջադեպերի հետաքննության եւ Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման, կյանքի չեն կոչվել: Հետեւաբար
` ի՞նչն է այդքան երջանկացնում Մոսկվային ու Բաքվին: Այդ որո՞նք են Ադրբեջանի համար Լավրովի այցի «դրական լիցքերը»:
Իրականում պետք է արձանազրել, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Բաքվի պահանջները «լսելի դարձնելու» հարցում Մոսկվան կոնկրետ դեր է ստանձնել, թեեւ այն ներկայացվում ու դրսեւորվում է որպես անկողմնակալ միջնորդի դերով, սակայն պարզ է, որ դա առավելապես կարգավորման գործընթացում «կառավարիչի» դերը ստանձնելու մղում է:
«Ալ-Մայադին» հեոուստաալիքին տված հարցազրույցի շեշտադրումներում Սերժ Սարգսյանի խոսքում առավելապես մտահոգություն ու անհանգստություն կա, որը նա չի ցանկացել թաքցնել` նպատակ ունենալով որոշակիորեն բացահայտել այն ակնկալիքները, որն այսօր ունի գերտերություններից մեկը հայկական կողմից:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: