02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Արտասվելով դիմեց Henaran.am-ին. ոստիկանները չէին ներկայանում

Քիչ առաջ արտասվելով Henaran.am-ի խմբագրություն մտավ մի երիտասարդ: Նա հուզված էր: Առաջին բառերը, որ արտաբերեց ՛՛գայիշնիկն՛՛ էր: Ի՞նչ է եղել, ի՞նչ են արել: Մեր առաջին արձագանքը բացասական էր՝ ՛՛տեսնես այս օրով ինչ օյին են բերել խեղճ վարորդի գլխին՛՛:

Հաճելիորեն զարմացանք, երբ Արմեն Ղամբարյանը ներկայացրեց իր պատմությունը: Որոշեցինք տեղ հասցնել նրա շնորհակալությունը՝ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ Մովսես Ավետիսյանին եւ Աշոտ Գեւորգյանին:

Ապրիիլի 14-ին քաղաքացու 5 ամսական որդին` Արեգը տանը վատանում է, եւ հայրը փորձում է երեխային շտապ հասցնել հիվանդանոց: Սակայն ճանապարհներին խցանում էր եւ տղայի կյանքը վայրկյաներից էր կախված: Ճանապարհային ոստիկանները աջակցում են հուսահատ հորը եւ Բաղրամյան պողոտայից մինչեւ “Նաիրի” բժշկական կենտրոն ուղեկցում են Արմեն Ղամբարյանի ավտոմեքենան:

Փոքրիկը Արեգը փրկվում է: “Ուզում եմ շնորհավորել տղերքին` տոնի առթիվ եւ ցանկությունս է, որ նման աշխատակիցներ շատ լինեն ոստիկանության համակարգում”,-ասաց Ա. Ղամբարյանը: 

Ի դեպ, վերջինս հասցրել էր լուսնակարել ՃՈ ավտոմեքենան: Ասաց՝ ոստիկանները չէին ուզում ներկայանալ: Հայրը ուրիշներից է  պարզել, թե այդ մեքենայի մեջ ովքեր էին հերթապահ ապրիլի 14-ին: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ