09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կինը Դեմիրճյանին ասում էր` Վազգենի հետ մի գնա … /վիդեո/

1998-ին նախագահական ընտրությունների կեղծումից հետո, ըստ Կարեն Դիմիրճյանի այրի Ռիմա Դեմիճյանի,  ոչ թե Կարեն Դեմիրճյանը միացավ իշխանւթյուններին, այլ իշխանությունը միացավ նրան: “Շատ տարբեր կարծիքներ, տեսակետներ եղան, բայց բոլորը սխալ են:

Իշխանությունները եկան նրա մոտ՝ հաշվի առնելով Դեմիրճյանի փորձն ու հեղինակությունը:  Վազգենի նամակը գոյություն ունի, որը հոյակապ նամակ է եւ համընկնում էր Դեմիրճյանի սկզբուքների հետ: Նա իր առջեւ նպատակ էր դրել օգնել ազգին, ժողովրդին, երկրին”,-պատմեց տիկին Ռիման:

Կարեն Սերոբիչն ասում էր, որ հաղթել են պատերազմում, հիմա պիտի երիտասարդներին սովորացնի պետական գործը: “Ահա դրա համար գնաց այդ միասնությանը, որպեսզի երկիրը չկործանվի”:

“Միասնություն” դաշինքին տիկին Ռիման դեմ էր: “Ասում էի քո ժամանակները անցել են, քո տարիքը չի Վազգենի հետ գնալու, բայց հետո ապացուցեց, որ դա պետք էր”,-ասաց Ռ. Դեմիճյանը:

Կարեն Դեմիրճյանի այրին լրագրողների հետ հանդիպեց, որպեսզի ներկայացնի  ամուսնու մասին իր հեղինակած գիրքը: Այն վերնագրել է “Հիշատակ”: Տիկին Դեմիրճյանի խոսքով՝ դժվար էր այդ ամենը նորից վերհիշել, բայց թերեւս ընդհատումներով կարողացավ` Կարեն Դեմիրճյանի 81 ամյակի նախօրեին գիրքը հրատարակել:

Զրույցի հետաքրքիր այլ մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ