15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱԿ-ը` Ծառուկյանի փողերո՞վ

՛՛Սրանից ութ տարի առաջ կարծիք արտահայտեցի, որ մեզ անհրաժեշտ է ցորենի ցանքի, արդյունաբերության, գիտության, կրթության հեղափոխություն իրականացնել և որևէ մասով կարծիքս չի փոխվել այդ մասին՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ մեկնաբանելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե հարկավոր է բուրժուադեմոկրատական հեղափոխություն:

Henaran.am-ի հարցին, արդյո՞ք ԲՀԿ-ն համամիտ է առաջին նախագահի հետ, թե Գագիկ Ծառուկյանը փորձում է կտրել կապերը իշխանության հետ և արդյոք՞ հիմա ԲՀԿ-ի կապերը կտրվել են նախկին կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ից, ԲՀԿ խոսնակը պատասխանեց.

՛՛Ոչ ԲՀԿ-ը, ոչ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երբևէ անքակտելի կապով կապված չեն եղել որևէ մի ուժի ու կազմակերպության հետ, ինչը կարող է  խոչընդոտ հանդիսանալ մեր սեփական կուրսի իրիականացման համար, դրա ականատեսն են բոլորը: Մարդիկ շատ լավ գիտեն` ինչ սպասել ԲՀԿ-ից՛՛: 

Իսկ արդյո՞ք ԲՀԿ-ը ֆինանսավորում է ՀԱԿ-ին, Ուրիխանյանն արձագանքեց. ՛՛Չեմ իմանում՝ որտեղից են հայտնվել այդ խոսակցություննեը: Եվ ՀԱԿ-ի հետ, ինչպես նաև մյուս շահագրգիռ կուսակցությունների հետ մեր հարաբերությունները տեղի են ունենում  այն ընդհանուր շահերի շուրջ, որոնք տեսանելի են երևանիցների համար, համագործակցության ձևաչափը որակյալ ընտրություններն են, ընտրությունների արդյունքները հարյուր տոկոսանոց քաղաքացու քվեին համապատասխանեցնելը՛՛:

Դիտարկմանը, ամեն դեպքում ՀԱԿԿ առաջնորդը մեսիջներ էր ուղարկում ԲՀԿ-ին, Ուրիխանյանն ասաց. ՛՛Նա մեսիջներ էր հղում իր կուսակիցներին, իր զանգվածին: Պիտի իրեն հարցնեք՛՛:

Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանը նաև համեմատել էր Ծառուկյանին ու գործարար Խաչատուր Սուքիասյանին: Լրագրողները խնդրեցին Ուրիխանյանին սա ևս մեկնաբանել, սակայն նա հրաժարվեց համեմատություն անել: ՛՛ՀՀ-ում յուրաքանչյուր ոք ազատ է՝ տարբեր կարծիքներ հայտնելու, համեմատություններ անելու: Կոռեկտությունից դուրս է համեմատություն անցկացնելն, եթե որևէ մեկին համեմատեի առաջնորդիս հետ, միգուցե համոզմունքներս փոք-ինչ տատանվող լինեին և այնքան անսասան չլինեին՛՛,-հավելեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ