22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ոսկե Ծիրան 2016»-ի շրջանակում ներկայացված են երեք ժանրերի ֆիլմեր

«Ոսկե Ծիրան 2016» միջազգային կինոփառատոնի շրջանակում այս տարի մրցում են երեք ժանրերի ֆիլմեր՝ հայկական համայնապատկեր, վավերագրական եւ խաղարկային ֆիլմեր։

Ամերիկաբնակ եւ ֆրանսիաբնակ ռեժիսորներ Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» եւ Առնո Խայաջանյանի «Քարքարոտ ճամփաներ» ֆիլմերը ներկայացված են հայկական համայնապատկեր ծրագրում եւ ներկայացնում են Հայոց ցեղասպանության թեման։

Այսօր  կայացած ասուլիսի ժամանակ ռեժիսորները խոսեցին իրենց ֆիլմերի եւ այնտեղ ներկայացված պատմության մասին:

Ֆրանսիայում բնակվող հայ ռեժիսոր Առնո Խայաջանյանի ֆիլմն Անատոլիայում կատարված մի շրջագայության պատմություն է այն մասին, թե ինչպես է հեղինակը շրջում Թուրքիայում՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած իր նախնիների հողերում:

«Ցեղասպանության մասին շատ վավերագրական ֆիլմեր են ստեղծվել, սակայն այնտեղ ես անհանդուրժողականություն եմ նկատել։ Իմ ֆիլմում ես փորձեցի ստեղծել երկխոսություն թուրք ժողովրդի հետ, ինչի շնորհիվ, կարծում եմ, այս ֆիլմը կտարբերվի մյուս ֆիլմերից»,-ընդգծեց  Առնո Խայաջանյանը:

Հիշեցնենք՝ կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 10-17-ը: Այն նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ