Սուրճը ազդում է կրծքերի չափսի վրա
Շվեդ գիտնականների հետազոտությունների համաձայն` թարմեցնող ըմպելիքն այնքան էլ դրական ազդեցություն չունի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների բարեմասնությունների վրա:
Օնկոլոգիական հիվանդությունների ուսումնասիրությանը նվիրված հետազոտության շրջանակներում գիտնականներն ուսումնասիրել են նաեւ սուրճի ազդեցությունը կանանց օրգանիզմի վրա: Պարզվել է, որ շատերի սիրելի սուրճը ոչ միայն նվազեցնում է քաղցկեղային հիվանդությունների հավանականությունը, այլ նաեւ ազդում է կանանց կրծքերի չափսի վրա:
Հետազտության ընթացքում գիտնականները հետեւել են մեծ կրծքերով այն կանանց, ովքեր օրական 3 եւ ավելի գավաթ սուրճ են ըմպում: Պարզվել է, որ այս ըմպեիքի սիրահարների կրծքերը միջինում 17 տոկոսով փոքրանում են:
Գիտնականների տվյալներով` կանանց 60 տոկոսն ունի գեն, որն ունակ է մուտացիայի ենթարկվել կոֆեինի օգտագործման դեպքում եւ կանացի կրծերն զգալիորեն փոքրացնել: Ամեն դեպքում, նրանց կարծիքով` այդ փոխություններն օգտակար են հիվանդությունների հավանականության նվազեցման տեսանկյունից: