06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քառօրյա պատերազմում զոհված գյուղապետների գյուղերում նոր ղեկավարներ են ընտրվել

Երեկ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են անցկացվել Սյունիքի մարզի Դարպաս և Ախլաթյան գյուղերում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ Դարբասի համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էին երկու թեկնածու` 1997-2012 թ.թ.-ին Դարբասի համայնքի ղեկավարի պաշտոնում աշխատած Ռոբերտ Խաչատրյանը և Շամբի տարածքում գործող մասնավոր ՀԷԿ-ի օպերատոր ԲՀԿ-ական Սաշա Ստեփանյանը։

Ռոբերտ Խաչատրյանը բնակվում է Դարբասում, իսկ Սաշա Ստեփանյանը` նույն համայնքի մեջ մտնող Շամբ բնակավայրում: Դարբասում Ռոբերտ Խաչատրյանը ստացել է 277 ձայն, Շամբում` 52 ձայն, իսկ Սաշա Ստեփանյանը` Շամբում` 192 ձայն, Դարբասում` 117 ձայն: 11 քվեաթերթիկ համարվել է անվավեր: 309 ձայնով Դարբասի համայնքի ղեկավար է ընտրվել Սաշա Ստեփանյանը:

Ախլաթյանի համայնքի ղեկավարի պաշտոնի համար ՀՀԿ-ն առաջադրել էր Արոտօգտագործողների միավորման կոոպերատիվի նախագահ Անաստաս Բաբայանի, ՀՅԴ-ն` գյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Արկադյա Բադալյանի թեկնածությունը: Անկուսակցական Հովհաննես Հակոբյանն ինքնաառաջադրվել էր: Ընտրությանը մասնակցել է 448 ընտրող: Մեկ քվեաթերթիկ համարվել է անվավեր: 110 ձայնով Ախլաթյանի համայնքի ղեկավար է ընտրվել Անաստաս Բաբայանը:

Արկադյա Բադալյանը ստացել է 104, Հովհաննես Հակոբյանը` 100 ձայն: Հիշեցնենք, որ այս գյուղերի ղեկավարներ Մայիս Միրզոյանն ու Արմեն Բեգլարյանը ազատամարտիկ էին, քառօրյա պատերազմի օրերին մեկնել էին առաջնագիծ, և ապրիլի 4-ին զոհվել ադրբեջանական անօդաչու թռչող սարքի գնդակոծությունից:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ