09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արման Սահակյանը` Տարոն Մարգարյանի ”ատկատների” մասին

”Չեմ թերագնահատում մյուսների աշխատանքը, բայց իսկապես կարծում եմ, որ Տարոն Մարգարյանը մեր վերջին քսան տարիների ընթացքում ամենալավ քաղաքապետերից է եղել և բավական մեծ աշխատանքներ է իրականացրել Երևանում:

Հենց այդ պատճառով էլ նրա շանսերը շատ մեծ են”,-ասաց կառավարության առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Արման Սահակյանը` պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե ԲՀԿ-ն մեղադրում է Մարգարյանին վատ աշխատելու և քաղաքում բազմաթիվ խնդիրների առկայության մեջ:

Որպես Աջափնյակ համայնքի բնակիչ, որտեղ այսօր հանդիպում էր անցկացնում քաղաքապետը, Սահակյանն ասաց, որ բազմաթիվ հարցեր այստեղ լուծվել են, այդ թվում` ասֆալտապատում է արվել, հիմնվել է ”Հանրապետական” հիվանդանոցի մոտակայքում գտնվող այգին, որ դարձել է տեղացիների այցեքարտը, բարեկարգվել են նաև միջքաղաքային ճնապարհներն ու բազնմաբնակարան շենքերի տանիքները:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի` ՛՛Երևանից սկսելու՛՛ ցանկությանը, ապա Սահակյանն ասաց. ”Վերցնել հասկացողությունն ինձ համար անընդունելի է, երևանցին իր ձայնը տալու է արժանավորին, Տարոն Մարգարյանը սկսել է տեղական խնդիրներից, և միակ վստահելի թեկնածուն է… բնականաբար, չենք հանձնելու, մի կասկածեք”:

Մեկնաբանելով ՀԱԿ-ի` Տարոն Մարգարյանի դեմ ուղղված մեղադրանքները` նա շեշտեց. ”Ես կարծում եմ, որ մենք այս պահին պետք է քաղաքականությունից ձերբազատվենք փոքր-ինչ, սրանք քաղաքական ընտրություններ չեն, ընտրում ենք քաղաքի կառավարիչ”:

”Եթե խոսում եք համակարգի մասին, ես պիտի հիշեմ իմ ուսանողական տարիները, թե ես ինչպես էի Աջափնյակից երեք -չորս տրանստպորտ փոխելով՝ հասնում բուհ: Բացի դրանից, մոմի լույսի տակ էի դաս սովորում, պետք է այ այդ համակարգի մասին խոսել”:

Դիտարկմանը, որ այսօր էլ տրասնպորտից շատերը բողոքում են, նա արձագանքեց, որ տեղյակ է առկա խնդիրների մասին, բայց միաժամանակ պետք է նկատել օրինակ` նոր գեղեցիկ ավտոբուսները:

”Իհարկե, խնդիրներ կան, բայց այն տարիներին գծեր եղան ու գծատերեր առաջացան”,-ասաց Սահակյանը: Հարցին, թե հիմա իրենք գծեր չունե՞ն, պատասխանեց. ”Մենք ունենք միայն քաղաքական հստակ գիծ, այլ գծեր մենք չունենք: Շատ հեշտ է փնովել մարդու աշխատանքը, ով գեղեցկացնում է քաղաքը, թող ժողովրդին հարցնեն”: 

Ամբողջական զրույցը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ