08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Ո՞նց ես հավակնում քաղաքապետ դառնալ”

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը Ֆեյսբուքյան իր էջում խորհուրդ է տվել ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին, ով Երևանի ավագանու ընտրություններում գլխավորում է ԲՀԿ-ի ցուցակը, հաճախ շփվել երևանցիների հետ ու ծանոթանար նրանց խնդիրներին:

”Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, թե պարոն Օսկանյանը Հայաստանում եղած տարիներին երևի թե առաջին անգամ է շրջել Երևանի վարչական շրջաններում և իր համար որոշ բաներ ”բացահայտել”։ Լավ կլիներ, որ նման շրջայցեր պարոն Օսկանյանը մշտապես կատարեր, անկախ ընտրական գործընթացներից. համեմատելու բան հաստատ կունենար։ 

Ի դեպ, ավագանու ընտրությունների նախօրեին սոցիալ-տնտեսական շատ խնդիրներ են փորձում կապել Երևանի քաղաքապետարանի հետ, ինչը նրա լիազորությունների շրջանակում չէ։ Դա էլ մանիպուլյացիայի տեսակ է։ Բնակիչները, սակայն, շատ ավելի լավ են պատկերացնում քաղաքապետարանի լիազորությունների շրջանակը, քան պարոն օսկանյանները։ 

Եթե վարչական շրջանների տեղը նոր ես սովորում և իրապես չես պատկերացնում քաղաքային խնդիրների շրջանակը, ո՞նց ես հավակնում քաղաքապետ դառնալ”։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ