22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՀՇ-ն հիմնականում հիմարություններ է արել .

Henaran.am-ի հարցին թե ինչպես է վերաբերվում Աշոտ Մանուչարյանը ՀՀՇ-ի լուծարմանը և նոր ՀԱԿ կուսակցության ստեղծմանը քաղաքական գործիչը տվեց իրեն բնորոշ վերլուծական պատասխան:

“Ղարաբաղ” կոմիտեի և Հայոց Համազգային շարժման կարկառուն դեմքերից մեկի` Աշոտ Մանուչարյանի կարծիքով` Հայոց համազգային շարժումը չէր կարող դառնալ կուսակցություն: Նա հստակ տարբերակում է Հայոց համազգային շարժումը և ՀՀՇ կուսակցությունը.

”Ես շատ վատ եմ վերաբերվում ՀՀՇ կուսակցության ստեղծմանը, համարում եմ, որ Հայոց համազգային շարժումը դա մեր ժողովրդի ամենալուսավոր կետերից մեկն էր` Արցախյան շարժման և համազգային շարժման մեջ տարբերություն չկար:

Հետո այդ շարժման ամենալուսավոր մասը դարձնել կուսակցություն և մի կուսակցություն, որը անում է լավ ու վատ գործեր`  հիմնականում հիմարություններ, որովհետև եթե սխալ ուղի ես ընտրում անում ես հիմնականում հիմարություններ … ՀՀՇ-ն հիմնականում հիմարություններ է արել ”,-ասաց Աշոտ Մանուչարյանը:

Աշոտ Մանուչարյանի ամբողջական պատասխանը` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ