Հրդեհ Արթիկ քաղաքում
Հուլիսի 8-ին, ժամը 05.51-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Տոնականյան 32 հասցեում գտնվող խանութ-սրահը. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Գ. Ք.-ին պատկանող «Լիդեր Մարկոտ» խանութ-սրահի (60 քմ) պահեստային հատվածում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.17-ին, մարվել՝ 06.44-ին: Այրվել է փափուկ կահույք, մոտ 4 քմ կախովի առաստաղ, փաստաթղթեր, հագուստ և կոշիկներ: